Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլի» բացիկի նկարահանումներին

14:35   20 մարտի, 2016

«Եվրատեսիլ 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն այս օրերին գտնվում է Երեւանում: Երգչուհին լրջորեն պատրաստվում է մրցույթին: Այսօր էլ Իվետան սոցիալական ցանցերում երկրպագուների հետ կիսվել է հերթական լուսանկարով:

Ծաղկե պսակով երգչուհին շնորհավորել է բոլորին Ծաղկազարդի տոնի առթիվ, նաեւ տեղեկացրել, որ նկարահանվում է «Եվրատեսիլի» բացիկի համար:

«Օվսաննա, օրհնյալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով:

Տոնում ենք Ծաղկազարդն ու  նկարահանում «Եվրատեսիլի» բացիկը»,-գրել է Իվետան:

 



© NEWS.am STYLE