Աշխարհահռչակ ապրանքանիշը սկսել է իսլամական լողազգեստներ թողարկել Եվրոպայում

12:41   21 մարտի, 2016

Աշխարհահռչակ Marks and Spencer ապրանքանիշը թողարկել է բուրկինի կոչվող լողազգեստը: Ինչպես գրում է The Telegraph–ը, բուրկինին, որը բնութագրվոմ է որպես իսլամական լողազգեստ, 50 ֆունտ սթերլինգ արժե:

Արտադրանքն արդեն հայտնվել է Մեծ Բրիտանիայի Marks and Spencer խանութների վաճառասեղաններին: Բուրկինին լողազգեստ է, որը միայն ոտնաթաթերը, դաստակներն ու դեմքն է ցուցադրում:

Ուշագրավ է, որ ապրանքանիշը առաջին անգամ նման լողազգեստների հավաքածու էր թողարկել երեք տարի առաջ Լիբիայում ու ԱՄԷ-ում:



© NEWS.am STYLE