Ժաննա Ֆրիսկեի «սիրեկանը» պատմել է երգչուհու հետ սիրային կապի մասին

20:35   21 մարտի, 2016

Անցած տարի ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ոմն դատապաշտպան Ռադիկ Գուշչին իր հայրության իրավունքի մասին է հայտարարել Ժաննա Ֆրիսկեի որդու՝ Պլատոնի վերաբերյալ: Իբրեւ դատապաշտպանը սիրային կապ է ունեցել երգչուհու հետ մինչեւ նրա կյանքում հետուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւի հայտնվելը: Այն ժամանակ այդ հայտարարությունը ցնցել էր թե՛ Դմիտրիին, թե՛ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքին:

StarHit-ին տված հարցազրույցում Գուշչինը պատմել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հետ հարաբերությունների մասին: Իրավաբանը խոստովանել է, որ երգչուհու հետ երբեք ծանոթ չի եղել:

«Ես երբեք ծանոթ չեմ եղել Ժաննայի հետ: 2011-ին ես կայուն աշխատանք չունեի: Սերմնաբջիջի բանկում դոնորությունը բավականին լավ եկամուտ էր ապահովում: Բժիշկներից մեկը այդ ժամանակ ինձ ասել էր, որ Ժաննա Ֆրիսկեն պոտենցիալ դոնորի է փնտրում ապագա երեխայի համար, նա ուզում էր արտամարմնային բեղմնավորման բուժակարգով հղիանալ: Ասաց ու ես արագ մոռացա այդ մասին: Շուտով ես կայուն աշխատանք գտա, ամուսնացա ու մենք որդի ունեցանք՝ Դամիր անունով՝ Պլատոնի հասակակիցը: 2015-ի հունիսին, երբ Ժաննան մահացավ, ես սկսեցի շատ կարդալ նրա մասին ինտերնետում, իսկ երբ տեսա որդու լուսանկարը, ինձ թվաց, թե նա շատ նման է ինձ: Ես մտածեցի, որ կարող եմ Պլատոնի հայրը ինել: Նման հավանականությունը շատ փոքր էր, բայց կար: Ես մահմեդական եմ, իսկ մեզ մոտ ընդունված չէ երեխաներից հրաժարվելը: Դրա համար էլ խորհրդակցելով կնոջս հետո՝ ես հայց ներկայացրեցի դատարան»,- մեջբերում է դատաապաշտպանին  StarHit–ը:

Գուշչինին շփոթեցրել է այն աղմուկը, որը բարձրացրել էր իր հայտարարությունը: Նա պատմել է.

«Իրավաբանական ձեւականությունների պատճառով ես ստիպված էի նշել, իբրեւ Ժաննայի հետ ռոմանտիկ հարաբերություններ եմ ունեցել, բայց դա իհարկե սխալ է: Դատավարությունը շատ ձգձգվեց, հայրությունը որոշելու համար փորձաքննություն չի արվելու, եւ հետո՝  այնքան մեծ աղմուկ բարձրացավ, որ դա ավելի է վատացնում իրավիճակն ու վնասում Ժաննայի հարազատներին: Դրա համար էլ ես հրաժարվել եմ հայցից, գործը փակվել է: Ներողություն եմ խնդրում Ժաննայի ծնողներից՝ Վլադիմիր Բորիսիից ու Օլգա Վլադիմիրիից, նրա քրոջից՝ Նատալյայից ու Դմիտրի Շեպելեւից: Ես ոչ մի չար նպատակ չեմ ունեցել, չէի կարծում, թե ամեն ինչ այսքան հեռու կհասնի: Կներեք»:



© NEWS.am STYLE