Արիանա Գրանդեն ներկայացրել է տեսահոլովակ Dangerous Woman երգի համար

17:37   21 մարտի, 2016

Հանրահայտ ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեն իր YouTube ալիքում հրապարակել է նոր տեսահոլովակ՝ Dangerous Woman երգի համար:

Ամբողջ տեսահոլովակի ընթացքում երգչուհին երգը կատարում է կոստյումով, որով շատ նմանվել է կին-կատվի մասին կոմիքսների սերիայի կերպարին։

Հավելենք, որ Dangerous Woman սինգլը երգչուհու համանուն երրորդ ստուդիայական ալբոմից է: Ձայնասկավառակը կթողարկվի մայիսի 20-ին Republic ստուդիայում: Ձայնասկավառակի պրոդյուսերները հինգն են՝ այդ թվում հիթմեյքեր Մաքս Մարտինը:



© NEWS.am STYLE