Վարսակով դիետա

19:07   31 մարտի, 2016

Այս սննդակարգն օգնում է ոչ միայն քաշը նվազեցնել, այլեւ բուժել եւ կանխարգելել աղեստամոքսային հիվանդությունները: Խաշած բրնձաջուրը օգտագործվում է գաստրիտի եւ խոցի սրվելու, ինչպես նաեւ թունավորումների եւ սննդային վարակների դեպքում: 

Սննդակարգը կազմված է երկու փուլից. մաքրում եւ հենց վարսակով սննդակարգ  (ընդհանուր տեւողությունը` մինչեւ 1 ամիս): Սննդակարգը թույլ չի տալիս օգտագործել անհրաժեշտ բոլոր սննդանյութերը, այդ պատճառով ավելի երկար կիրառել չի կարելի: Եթե անհրաժեշտ է, կարելի է այն կրկնել  6 ամսից: Մեկ շաբաթվա ընթացքում կորցնում են 3-5 կգ:

Մաքրում

4 ճաշի գդալ բրինձը թրջել մեկ լիտր ջրում եւ թողնել մի գիշեր: Առավոտյան թույլ կրակով խաշել  40-60 րոպե: Ստացված եփուկը խմում ենք եւ դրանից հետո  5 ժամվա ընթացքում ոչինչ չենք ուտում կամ խմում: Հետո սնվում ենք սովորականի պես, իսկ քնից  5 ժամ առաջ դարձյալ բացառում ենք ցանկացած սնունդը եւ ըմպելիքները, բացառությամբ սովորական չգազավորված ջրի: Օրվա ընթացքում կարելի է ուտել ինչ ասես, բայց ոչ չափից շատ եւ պետք է ձգտել խուսափել ճարպոտ, քաղցր եւ խմորային սննդից: 

Վարսակով սննդակարգ

Նախաճաշին, ճաշին, հետճաշիկին եւ ընթրիքին` մի չափաբաժին վարսակի շիլա: Ընդմիջումներին` մրգեր (չափից շատ չուտել):

 

Աղբյուրը` Dieta.ru

 



© NEWS.am STYLE