Համացանցում հայտնվել է Dior–ի մուլֆիլմը

16:22   22 մարտի, 2016

Համացանցում հայտնվել է Dior-ի մուլտֆիլմը: Ֆրանսիական նորաձեւության տունը թողարկել է տեսահոլովակ, որը նվիրված է Rose des vents զարդերի նոր հավաքածուի թողարկմանը, որում լինելու են սպիտակ, դեղին ու վարդագույն ոսկուց պատրաստված ապարանջաններ, մանյակներ ու սոտուարներ: Մինի ֆիլմի հեղինակն է Վիկտուար դե Կաստելլանը, որը ապրանքանիշի համար զարդեր է ստեղծում:

Անսովոր զարդերը շատ շուտով կհայտնվեն վաճառքում: Մայիսի 11-ից դրանք հնարավոր կլինի ձեռք բերել Ֆրանսիայում Dior բուտիկներում, իսկ հունիսի 3-ից՝ ամբողջ աշխարհում:



© NEWS.am STYLE