Համացանցում հայտնվել է ամուսնական մատանիների 100-ամյա էվոլյուցիան երկու րոպեում ցուցադրող հոլովակ

17:25   22 մարտի, 2016

Mode ֆիրմայի YouTube ալիքում հայտնվել է տեսահոլովակ վերջին հարյուր տարում ամուսնական մատանու էվոլյուցիայի մասին։

Տեսահոլովակը դիտել են 85 հազար անգամ։

Ամուսնական մատանիների պատմությունը շատ ավելի շուտ է սկսվել, քան հայտնվել են թավշյա տուփերն ու հղկված ադամանդները: Մատանիներ փոխանակելու սովորությունը սկիզբ է առնում դեռ այն ժամանակներից, երբ նորապսակներն ի նշան իրենց սիրո ու հավատարմության ճյուղերից հյուսված խորհրդանշական մատանիներ էին նվիրում միմյանց:



© NEWS.am STYLE