Ժամանակակից քանդակի ցուցահանդես բաց երկնքի տակ

21:06   16 փետրվարի, 2013

Բաց երկնքի տակ ժամանակակից քանդակի ցուցահանդես է բացվել Ֆրանսիայի հարավում՝ Le Puy-Sainte-Réparade համայնքում տեղակայված եւ իռլանդացի կոլեկցիոներ ու շինարարական ընկերության տնօրեն Փեդի ՄաքՔիլենին պատկանող Chateau La Coste խաղողի այգիներում։
Ըստ Artinfo.com-ի, խաղողի վազերի արանքներում փռված ժամանակակից արվեստի այս ստեղծագործություններն աշխահում բաց երկնքի տակ խոշորագույն քանդակային հավաքածուն է։ Այն ունի ժամանակակից քանդակի այնպիսի վարպետների, ինչպիսիք են Ai Weiwei-ը, James Turrell-ը, Toyo Ito-ը, Louise Bourgeois-ը, Alexander Calder-ը, Tadao Ando-ն եւ այլն, ավելի քան 35 ստեղծագործություն։ 
Այս բացառիկ հավաքածուն արդեն գրավում է ժամանակակից արվեստի սիրողներին ու գիտակներին ողջ աշխարհից։



© NEWS.am STYLE