Ահաբեկչությունն ամենասարսափելի երեւույթներից է. Քլոե Քարդաշյան

19:35   22 մարտի, 2016

Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 08։00-ին, Բելգիայի մայրաքաղաքում կատարվել են ահաբեկչական գործողություններ։ Սկզբում Բրյուսելի օդանավակայանում 2 պայթյուն էր որոտացել, այնուհետեւ եւս երկու պայթյուն հնչել էին մետրոպոլիտենի Մելբեկ եւ Շուման կայարաններում։ Կան բազմաթիվ վիրավորներ եւ զոհվածներ։

Կատարվող իրադարձությունները ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են։ Դրանց մասին են խոսում ոչ միայն համաշխարհային պարբերականները, այլեւ աշխարհահռչակ դեմքերը։ Բնականաբար, իրենց խոսքն են ասել նաեւ Քարդաշյան-Ջեներ գերդաստանի անդամները։

Ընտանիքի մայրը՝ Քրիս Ջեները, Facebook-ում հրապարակել է Բելգիայի դրոշի գույներով կարեկցանքի մի լուսանկարը եւ նշել, որ իր աղոթքներն է հայտնում բելգիացիներին։

Իսկ Քլոեն, որը դարձյալ նույնաբովանդակ լուսանկար է հրապարակել եւ մեջբերել Դալայ Լամայի խոսքերից մեկը.

«Ահաբեկչությունն ամենասարսափելի երեւույթներից մեկն է։ Մի անգամ Դալայ Լաման ասել է. «Սերն ու կարեկցանքը անհրաժեշտությունն է, ոչ թե շքեղություն։ Առանց դրանց մարդասիրությունը չի կարող գոյատեւել»։ Աշխարհը դարձյալ ծնկի իջավ ահաբեկչության առաջ»,- Facebook-յան իր էջում գրել է Քլոեն։



© NEWS.am STYLE