11:35 23 մարտի, 2016Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին ներկայացել է Jacquie Aiche ոսկերչական ապրանքանիշի գեղեցիկ գովազդում: Էմիլին Jacquie Aiche-ի դեմքն է:

Բոլորովին վերջերս Էմիլին ուրախացրել էր երկրպագուներին իր մերկ լուսանկարներով, որոնցով ուզում էր իր աջակցությունը հայտնել Քիմ Քարդաշյանին: Իսկ հիմա մոդելը զանազան զարդեր է ցուցադրում՝ մատանիներ, ապարանջաններ, մանյակներ, ականջօղներ, ընդ որում ոչ միայն մարմնի այն մասերի վրա, որոնց համար սովորաբար նախատեսված են այդ աքսեսուարները, այլեւ մերկ կրծքի վրա:

Կադրում Էմիլին թոփլես է, բայց լայն սպիտակ տաբատով ու լայներիզ գլխարկով: Կերպարը շատ ոճային է ստացվել, զգայական ու համարձակ՝ ճիշտ այնպես, ինչպես սիրում է Էմիլին:




