Սլավա Զայցեւը բացել է Mercedes-Benz-ի մոսկովյան նորաձեւության շաբաթը

16:58   19 հոկտեմբերի, 2012

Mercedes-Benz-ի մոսկովյան 25-րդ սեզոնի նորաձեւության շաբաթի բացումը կատարեց fashion-ի աստղ Սլավա Զայցեւը: Նրա 2013թ.-ի գարուն-ամառ հավաքածուն կոչվում է «Հիշողություն»։ Նախապատվությունը տրված է սեւ ու սպիտակին:

Հավաքածուում ներկայացված են նաեւ նարնջագույնի երանգներն ու կարմիրը: Սլավա Զայցեւը ցուցադրում է ինչպես նոր, այնպես էլ հին հավաքածուների մոդելները: Նա հանդիսատեսի դատին է ներկայացրել 150 կերպար: Ցուցահանդեսի համար հատկացվել էր մի ամբողջ հարկ «Մանեժ» համալիրում, որտեղ Զայցեւը կարողացավ ցուցադրել իր 1960-1990 թթ.-ի գործերը: Զայցեւի ցուցահանդեսը նվիրված է Slava Zaitsev նորաձեւության տան 30-ամյակին։ Այստեղ ներկայացված են կուտուրյեի ամենաճանաչված աշխատանքները:

Հիշեցնենք, որ Mersedes-Benz նորաձեւության շաբաթը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 22-ը: Այս տարի հրավիրվել են մոտ 50 երկրների դիզայներներ` Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից ու այլ երկրներից:



© NEWS.am STYLE