22:45 17 փետրվարի, 2013Օնկոլոգիական հիվանությունների վրա ալկոհոլի ազդեցության վերաբերյալ ամերիկացի գիտնականների հետազոտությունները պարզել են, որ ամեն օր նույնիսկ քիչ չափաբաժնով ալկոհոլ օգտագործող կանայք ավելի են ենթարկված կրծքի քաղցկեղի վտանգի, քան նրանք, ովքեր ալկոհոլային խմիչք չեն օգտագործում։
Ըստ The Telegraph,-ի, ալկոհոլի օգտագործումը կրծքի քաղցկեղից մահվան ելքով դեպքերի 15% -ի զարգացման գործոն է։ Ընդհանուր առմամբ քաղցկեղից միջինում տարեկան մահանում է մոտ 9000 մարդ, նրանցից 1500-ը՝ կրծքի քաղցկեղից։ Ալկոհոլը պարունակում է շատ քաղցկեղածին նյութեր, որոնք նպաստում են նաեւ բերանի, կոկորդի եւ լյարդի քաղցկեղի առաջացմանը։