Մադոննան ամենաեկամտաբեր մենակատարն է

18:22   24 մարտի, 2016

Մադոննան հիմա մեկնել է համերգային շրջագայությունների՝  իր Rebel Heart ալբոմը գովազդելու նպատակով, ու նրա համերգները մշտական սկանդալներով են ուղեկցվում:

Եվ մինչ 59-ամյա երգչուհին ուրախացնում է երկրպագուներին իր համերգներով, Billboard կայքը հայտնում է, որ Մադոննան վերականգնել է ամենաեկամտաբեր մենակատարի տիտղոսը:

Ամսագրի գնահատականով, այս հյուրախաղերը 169. 8 մլն դոլարի եկամուտ են բերել, իսկ Մադոննայի համերգներից ստացած ընդհանուր եկամուտը հասել է 1.31 մլրդի:

Պարբերականը հաշվարկներ է անում 1990-ից սկսած: 2009-ին Մադոննան առաջին տեղն էր զբաղեցնում եկամտաբեր մենակատարների շարքում, սակայն հետագայում նա զիջեց իր տեղը Բրյուս Սփրինգսթինին: Հիմա նա վերականգնել է այդ տիտղոսը:

Ամենաեկատմաբեր երաժիշտների ընդհանուր ցուցակի առաջին տեղում The Rolling Stones խումբն է՝ 1.84 մլրդ դոլարով, երկրորդ տեղում U2 խումբն է՝ 1.67 մլրդ դոլարով: Մադոննան երրորդ տեղում է:



© NEWS.am STYLE