Chanel-ը ներկայացրել է Smoky Eyes ոճի անսպասելի շպար

12:44   17 փետրվարի, 2013

Chanel-ի դիմահարդարման գծով ստեղծագործական տնօրեն Փիթեր Ֆիլիփսը հատուկ Փարիզի մոդայի տան գարուն-ամառ հավաքածուի ցուցադրման համար ստեղծել է մոդելների յուրատեսակ կերպար։

Chanel-ի մանեկենուհիները Grand Palais –ի 90 ծառերով ու 3000 թփերով զարդարված հարթակ են բարձրացել խիստ ընդգծված աչքերին սեւ շղարշի կտորներ սոսնձած, հաղորդում է The InStyle Magazine.-ը։ Այդ դիմահարդարումը միաժամանակ ե՛ւ գոթիկական, ե՛ւ տարօրինակ, ե՛ւ հիացնող տեսք է ունեցել։ Բաց երանգների շղարշ նույնպես օգտագործվել է՝ մոդելների սանրավածքի համար։

Chanel-ի ցուցադրությունն ապացուցել է, որ Smoky Eyes ոճի շպարը ոչ միայն չի կորցնում, այլ, ընդհակառակը, ձեռք է բերում տարածում։



© NEWS.am STYLE