20:01 24 մարտի, 2016Երկարատեւ դադարից հետո սիրված երգիչ Արսեն Գրիգորյանն իր երկրպագուներին շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ։ «Ոնց ասեմ» կոչվող ստեղծագործության երաժշտության հեղինակը հենց Արսենն է, իսկ խոսքերինը՝ Ավետ Բարսեղյանը։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց Արսենը։
«Ստեղծագործությունն այնպիսին է, որ կլսեն տարբեր երաժշտական ճաշակ ունեցող մարդիկ։ Այն տարբերվող է, քանի որ մինչ օրս նման բան չի նկարվել։ Երգը նվիրում եմ բոլոր կանանց: Կարծում եմ շատերն իրենց կտեսնեն այս աշխատանքի մեջ։ Նորամուծություններ միշտ անում եմ, բայց այս երգը այն շարքից է, որ մարդիկ սիրում են ինձ այսպես տեսնել»,- ասել է Արսենը։
Նկարահանման հրապարակում ջերմ մթնոլորտ էր տիրում։ NEWS.am STYLE-ը ֆիքսել է մի քանի կադրեր։ Ինչպես ռեժիսոր Կարեն Ամյանը նշեց․ «Տեսահոլովակի սցենարը մի փոքր դժվար է իրականացնել, քանի որ ամբողջ տեսահոլովակը զգացմունքների հիման վրա է ստեղծվում։ Կա հուզմունք, սեր, հիասթափություն»։
Ավելացնենք, որ տեսահոլովակի սցենարիստներն են՝ Արտուշ Գեւորգյանն ու Վահան Մովսեսյանը։
Մելինե Տոնոյան