Սեքսն ու կարմիր գինին

23:17   18 փետրվարի, 2013

Բրիտանացի գիտնականների վերջերս արված հետազոտությունները հաստատել են փաստը, որ մեր ինքնազգացողությունն ուղղակիորեն կապված է մեր կենսակերպի եւ սննակարգի հետ։

Ըստ 8TV.ru-ի, անհրաժեշտ է ավելի շատ կարմիր եւ նարնջագույն մթերք օգտագործել, քանի որ դրանցում քաղցկեղային եւ սրտային հիվանդությունների զարգացումը կանխող նյութեր կան։ Օրվա ընթացքում անհրաժեշտ է գոնե մեկ բաժակ թեյ խմել. այն օրգանիզմում նվազեցնում է սթրեսի հորմոնները։ Մի մոռացեք նաեւ պարբերական սեքսի մասին։

Մասնագետների կարծիքով շաբաթական երեք անգամից ոչ պակաս սեքսը երկու տարվա կյանք է ավելացնում։ Քնելուց առաջ մեկ գավաթ գինի խմեք, որը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը։



© NEWS.am STYLE