Չինացիները 85 մլրդ դոլար են ծախսել արեւելյան Ամանորի տոնակատարության համար

19:44   16 փետրվարի, 2013

Լուսնային օրացույցով փետրվարի 10-16-ը Նոր տարին Չինաստանի բնակիչները ծախսել են 85,5 մլրդ դոլար։

Ըստ ՌԲԿ-ի, նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշն աճել է 14,7%-ով։ Չինացիների ամանորյա ծախսերի հիմնական ուղղվածությունը պերճանքի իրերն են եղել (ժամացույց, կանացի պայուսակներ, ոսկյա զարդեր, թանկ հագուստ)։ Միեւնույն ժամանակ, ըստ առեւտրի նախարարության վիճակագրության, մանրածախ առեւտրի ծավալների աճի տեմպերն աննշան, բայց դանդաղել են. մեկ տարի առաջ աճը կազմել է 16,2%։

2015 թվականին չինացի սպառողներին բաժին կընկնի պերճանքի շուկայի մեկ երրորդը։



© NEWS.am STYLE