Կարլ Լագերֆելդ. Օլանդն ապուշ է

17:22   19 հոկտեմբերի, 2012

«Կայզերը» սովորաբար իր արտահայտություններից չի ամաչում:  «Marie Claire» ամսագրին տված հարցազրույցում «Chanel»-ի հայտնի դիզայներ Կարլ Լագերֆելդը բառացիորեն «գրոհեց» իր երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին` քննադատելով նրա վարած քաղաքականությունը:

Մասնավորապես նա Օլանդի մասին ասեց հետեւյալ. «Նա ապուշ է: Նա Սապատերոյի նման կործանարար կլինի: Օլանդը ատում է հարուստներին ու սիրում է պատժել նրանց: Սա աղետ է: Այդ պատճառով շատերը հեռանում են: Օտարերկրացիները հրաժարվում են ներդրումներ կատարել Ֆրանսիայում: Ֆրանսիան հեռացել է նորաձեւությունից, օծանելիքը, գինիներն այլեւս մրցունակ չեն, մյուս ապրանքները չեն վաճառվում: Ո՞վ է գնում ֆրանսիական ավտոմեքենաներ»:

Հիշեցնենք, որ դիզայները որպես խմբագիր աշխատել է «Marie Claire» -ի նոյեմբերյան համարում, որը լույս կընծայվի հինգշաբթի օրը ու նվիրված է ամսագրի 25-ամյակին։



© NEWS.am STYLE