Համացանցում հայտնվել է «LoveWave» երգի Lyrics video-ն

17:36   25 մարտի, 2016

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը կներկայանա «LoveWave» երգով: Եվրատեսիլյան բազմաթիվ երկրպագուների խնդրանքով պատրաստվել է երգի Lyrics video-ն՝ երգի խոսքերը ներկայացնող տեսահոլովակը, որն արդեն հասանելի է համացանցում:  

Երգի խոսքերի համահեղինակներից Իվետա Մուկուչյանը փորձել է խոսքերի միջոցով պատկերել եւ ներկայացնել սիրո զգացմունքն իր բոլոր նրբություններով ու առանձնահատկություններով: «Խոսքն այն ուժի մասին է, որը մեկ ակնթարթում կարող է փոխել ամեն ինչ՝ առաջացնելով նոր փոթորիկ, նոր խառնաշփոթ, իսկ երբեմն նույնիսկ խաղաղություն եւ ներդաշնակություն բերել»: 

Իսկ Սթեֆանի Քրաթչֆիլդը երգի խոսքերի միջոցով փորձել է ցույց տալ բոլորին, որ կյանքի յուրաքանչյուր պահ շատ կարեւոր է: «Ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել ընդամենը մեկ ակնթարթում: Պետք է գնահատել ունեցածը: Իսկ լավ փոփոխություններ անելու համար միշտ եղել է եւ կլինի հզոր մի զենք, որի անունն է սեր»,- նշում է Սթեֆանի Քրաթչֆիլդը:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Ստոկհոլմում: Մրցույթին այս տարի կմասնակցեն 43 պետությունների ներկայացուցիչներ:

 



© NEWS.am STYLE