10:12 26 մարտի, 2016Ջասթին Բիբերը դարձել է առաջին երգիչը, որը 10 մլրդ դիտում է հավաքել Vevo ալիքում:
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի տեսահոլովակը Vevo–ում 10 մլրդ դիտում ունի: Նա առաջինն է, ում հաջողվել է այդքան դիտում հավաքել:

Vevo վիդեոկայքի ադիմիստրատորները իրենց Twitter-–էջում շնորհավորել են Ջասթին Բիբերին նոր ռեկորդի կապակցությամբ:

Ի դեպ, սա Բիբերի առաջին նման ձեռքբերումը չէ: 2014-ին Ջասթինը դարձել էր ամենաերիտասարդ երգիչը, ով Vevo –ում մեկ միլիարդ դիտում էր հավաքել: