5 մթերք, որոնք քեզ կազատեն պզուկներից

20:04   18 ապրիլի, 2016

1. Ավոկադո

Այս միրգը հավանաբար հուշարձան կկանգնեցնեն: Թերահավատները դեռ սպասում են, թե երբ են դրանում վնասակար մի բան գտնելու: Բայց ոչ: Միմիայն օգուտ է: Պզուկների դեմ էլ է օգնում, С եւ Е վիտամինների շնորհիվ։

2. Բրոկկոլի

Դարձյալ ռեկորդակիր է, բայց շատերն այս կաղամբը սարսափելիորեն անհամ են կարծում, ինչը լիովին տեղավորվում է «դեղը պիտի դառը լինի» պատկերացման մեջ: А, В եւ К խմբի վիտամինների համալիրը մաշկի որակյալ խնամք եւ արագ առողջացում է ապահովում: 

3. Թուզ

Մագնեզիումով հարուստ համեղ միրգ է, որն օգնում է վերադարձնել մաշկի ողորկությունը, թավշայնությունը եւ նվազեցնել ճարպագեղձերի ակտիվությունը: 

4. Վարսակ

Դարձյալ հարուստ է մագնեզիումով, անհամեմատ պակաս համեղ է, բայց ավելի մատչելի: 

5. Գորշ բրինձ

Աբսորբենտ է եւ բջջանյութի աղբյուր, այն իր մաքրող հատկություններն իրացնում է նաեւ մաշկի նկատմամբ: 

6. Իշխան

Ճարպային թթուները եւ նրանց հակամանրէային ակտիվությունը. ահա թե ինչու է քեզ պետք այս ձուկը:  

7. Ոստրեներ

Վայելիր եւ բոլոր նախանձոտ հոգոցներին պատասխանիր.  «Ինձ մաշկաբանն է խորհուրդ տվել, ոստրեների մեջ շատ ցինկ կա»:

8. Դդմի սերմեր

Սա օրգանիզմում ցինկի պակասը լրացնելու ավելի էժան միջոց է: 

9. Մուգ շոկոլադ

Հակաօքսիդանտները միայն օգտակար կլինեն քո մաշկին, իմիջիայլոց, դրանում ցինկ էլ կա: 

Աղբյուրը`  Cosmo



© NEWS.am STYLE