Ինչպե՞ս են Դալիթայի ընտանիքում նշում Զատիկի տոնը

16:04   27 մարտի, 2016

Ինչպես շատ քրիստոնյա ընտանիքներում` երգչուհի Դալիթայի ընտանիքում եւս մեծ ուրախությամբ եւ հավատքով են նշում Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

«Շաբաթ երեկոյան, ըստ ավանդույթի, պատրաստում ենք յուրահատուկ ընթրիք` ձուկ, բրնձով փլավ, բանջարեղեն, որոնք մատուցվում են կարմիր գինով. Զարդարում ենք սեղանը ներկած հավկիթներով, շոկոլադով եւ ճուտիկների, զատիկների ու նապաստակների տեսքով այլ աքսեսուարներով. Դրանք շարում ենք կանաչ խոտի շուրջ»,-ասում է երգչուհին, որը ընտանիքի հետ կիրակի օրը, անպայման, գնում է եկեղեցի.

«Շնորհավորում ենք միմյանց «Քրիստոս հարյավ ի մեռելով». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի» տողերով, որից հետո վերադառնում ենք տուն եւ խաղում ենք ավանդական հավկթախաղը»:

Դալիթայի ընտանիքում հավկիթները նախընտրում են ներկել վառ գույներով.

«Հավկիթները ներկում ենք ծիածանի գույներով: Ըստ ավանդույթի` տատիկս դրանք ներկում է նաեւ սոխի կարմիր կեղեւով»:

Դալիթայի համար այս տոնը շատ նշանակալից է. չէ՞ որ այն խորհրդանշում է Քրիստոսի կամովին մահվան ընդունումն ու հարությունը` հանուն մարդկության փրկության: Երգչուհին առանձնահատուկ է սիրում տոնի ավանդույթները.

«Հատկապես սիրում եմ «հավկիթ կռվացնելու» ավանդույթը` հավկթախաղը»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` NEWS.am STYLE-ի եւ Դալիթայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE