Ռուսաստանցի վեց գեղեցկուհիներ՝ պլաստիկ վիրաբուժությունից առաջ եւ հետո

22:03   29 մարտի, 2016

Ձեզ ենք ներկայացնում ռուսաստանցի վեց գեղեցկուհու պլաստիկ վիրահատությունից առաջ եւ հետո.

Ալյոնա Շիշկովա

Ալյոնա Շիշկովան 18 տարեկանից սկսել է աշխատել իր արտաքինի վրա: Եվ, ինչպես կռահում ես, աշխատանքը կատարվում էր ոչ միայն մարզասրահում, այլեւ պլաստիկ վիրաբուժության կլինիկայում: 

Իմիջիայլոց, ջանքերն արդյունք տվեցին: Բարբի տիկնիկ հիշեցնող Ալյոնան դարձավ  «վիցե-միսս Ռուսաստան 2012», իր աներեւակայելի գեղեցկությամբ գրավեց ռեփեր Տիմատիին եւ նրանից աղջիկ ունեցավ: 

Եվգենիա Ֆեոֆիլակտովա

Եվս մի գեղեցիկ «տիկնիկ»՝ «Дом-2» նախագծի մասնակից Եվգենիա Ֆեոֆիլակտովա: Մեր ցուցակի մնացած մասնակիցներին Եվգենիա Ֆեոֆիլակտովան նման է հարազատ քրոջ պես:

  

Եվ այդ ամենը պլաստիկ վիրահատության շնորհիվ: Եվգենիան առանց «տյունինգի» էլ երեւացող աղջիկ էր, իսկ այժմ լրիվ նման է մոմե կերպարի: Գրողի ծոցը անհատականությունը:  

Մարիա Գորբան

Դերասանուհի Մարիա Գորբանը հանելուկային աղջիկ է… Մեզ համար զարմանալի է այն, թե այդ գեղեցիկ աղջիկն ինչպես է իրեն վերածել «ռետինե Զինայի»:

Մի ժամանակ այնքան բարետես Մաշան ուղղակի անխնա թյունինգ է արել. աշխատել է քթի եւ շուրթերի ձեւի վրա, փոփոխել է նույնիսկ այտոսկրերը եւ դեմքի ձեւը, հոնքերը իհարկե «ստանդարտ» են դարձել: Մի խոսքով` հարազատ մայրը չի ճանաչի: 

Վիկտորիա Լոպիրեւա

Վիկտորիա Լոպիրեւայի` պլաստիկայից «առաջ» եւ «հետո»  լուսանկարները եւս շատ պերճախոս են` կողք-կողքի դրված: «Միսս Ռուսաստան-2003»-ի դեմքի վրա եւս ամեն ինչ   «նոր» է. եւ քիթը, եւ շուրթերը, եւ ֆիլերների կարիք է զգացվել:

Վիկտորիայի «ափգրեյդը» իրոք  լուրջ էր. սարսափելի է պատկերացնել, թե քանի ցավոտ պրոցեդուրայի է դիմացել հանուն «ստանդարտին համապատասխանող» գեղեցկության:

Օկսանա Սամոյլովա

Մեր հերոսուհիների եւս մի «քույր»՝ Օկսանա Սամոյլովան, ռեփեր Ջիգանի կինը, որի ամբողջ կյանքը նվիրված է ինքնահիացման եւ սեփական արտաքինի կատարելագործման բարդ աշխատանքին:

Եթե Օկսանայի արտասահմանյան անձնագրում լիներ պլաստիկ վիրահատությունից առաջվա նրա լուսանկարը, նրան հավանաբար կկանգնեցնեին սահմանին, որովհետեւ դրանք երկու տարբեր մարդիկ են:  

Անաստասիա Ռեշետովա

Անաստասիան, որը, համաձայն տարածված լուրերի, դարձել է Տիմատիի նոր ընկերուհին, Ալյոնա Շիշկովան է, միայն թե` մուգ մազերով: Այստեղ տարբերություններն ավարտվում են: Ինչպես արդեն կռահել ես, ընդամենը մի քանի տարի առաջ Անաստասիան լրիվ այլ էր, շատ համակրելի: Բայց Ռեշետովան ուզում էր էլ ավելի գեղեցիկ լինել, եւ ահա թե ինչ ստացվեց: 

Աղբյուրը` Cosmo



© NEWS.am STYLE