Ինգուշ միլիարդատերը Ջենիֆեր Լոպեսին, Սթինգին եւ Իգլեսիասին 3 միլիոն եվրո է վճարել որդու հարսանիքի համար

10:01   28 մարտի, 2016

Երեկ մենք ձեզ պատմեցինք այն մասին, որ շաբաթ երեկոյան «Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գոիցերիեւի հարսանիքին ելույթ են ունեցել Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը, Փատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասն ու Ալլա Պուգաչովան: «Ռուսնավթի» սեփականատիրոջ որդուն այդ կարեւոր իրադարձության կապակցությամբ շնորհավորելու էր եկել նաեւ Ինգուշեթիա Հանրապետության նախագահ Ռուսլան Աուշեւը:

LifeNews-ը նշում է, որ հայտնի են դարձել հատուկ այդ հարսանիքի համար Մոսկվա ժամանած հանրահայտ երգիչների հոնորարների չափերը: Պարզվում է, որ 600 մարդու համար նախատեսված հանդիսության կազմակերպմամբ զբաղվում էր Իգոր Կրուտոյի «ԱՌՍ» ընկերությունը:

Ջենիֆեր Լոպեսի ելույթի համար Գուցերիեւները մեկ միլիոն եվրո են վճարել: Մեկուկես միլիոն եվրո է ստացել Սթինգը, իսկ Էնրիկե Իգլեսիասը միլիարդատիրոջ հարսանիքին երգել է 500 հազար եվրոյով: Ամենաքիչը ստացել է Ալլա Պուգաչովան՝ նա բեմ է դուրս եկել 300 հազար եվրո հոնորարի դիմաց:



© NEWS.am STYLE