Ջենիֆեր Լոպեսը Մոսկվայում հարսանիքի մասնակցելուց հետո գնումներ է արել

11:10   28 մարտի, 2016

Հայտնի է դարձել, թե որքան հոնորար են ստացել Սթինգը, Բեյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասն ու Ալլա Պուգաչովան, որոնք շաբաթ երեկոյան ելույթ են ունեցել «Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին:

Ջենիֆեր Լոպեսի ելույթի համար Գուցերիեւների ընտանիքը մեկ միլիոն եվրո է վճարել: Մեկուկես միլիոն եվրո ստացել է Սթինգը, իսկ Էնրիկե Իգլեսիասը հարսանիքին երգել է 500 հազար եվրոյով: Ամենաքիչը ստացել է Ալլա Պուգաչովան՝ Պրիմադոննան բեմ է դուրս եկել 300 հազար եվրո հոնորարի դիմաց:

Lifenews-ը գրում է, որ հետո Ջեյ Լոն գնացել է գնումներ կատարելու Մոսկվայում: Երգչուհին շրջել է Մոսկվայի ամենաթանկ բուտիկներով ու 2.5 մլն ռուբլու գնումներ արել:

AIZEL բուտիկում նա Nina Ricci վերարկու է գնել, բրդյա քրոփ-թոփ Marc Jacobs-ից ու այլ շքեղ իրեր: Աստղը նաեւ մտել է Christian Louboutin եւ Charlotte Olympia բուտիկներ:

Գնումները ավարտելուց հետո Լոպեսը ընթրել է Palazzo Ducale ռեստորանում: Այնտեղ նա համտեսել է իտալական խոհանոցի խորտիկներ ու մի քանի բաժակ գինի խմելուց հետո գնացել հյուրանոց հանգստանալու:



© NEWS.am STYLE