4 իրավիճակ, երբ աղջիկ լինելն իրոք բարդ է

20:11   30 մարտի, 2016

Անալիզի համար մեզ հանձնել

Երբ դու դեռեւս փափուկ եւ տաքուկ նորածին ես, բայց ուզում են հետազոտել քո ներքին աշխարհը, մեզ են վերցնում քեզնից: Իսկ դու դեռեւս անմեղ հրեշտակ ես եւ չես հասկանում բանկայի մեջ միզելու սրբազան իմաստը եւ չես կարող ուրախացնել նրանց եւ երգելով անել դա: Եվ եթե արական սեռի նորածնի դեպքում այդ գործընթացը տեղի է ունենում քիչ թե շատ բնական եղանակով, նորածին աղջիկը ստիպված է լինում գենդերային առաջին ցնցումն ապրել. նրան մինչեւ գոտկատեղը մտցնում են տոպրակի մեջ: Ինչպիսի ստորացում: Իսկ հետո ինչպես ուզում ես, ապրիր մանկական այդ տրավմայով: 

Հետապնդել հակառակ սեռին

Տղան սիրահետել է աղջկան, վերջինիս դա դուր չի եկել, նա հարբել է, ինչից հետո գնացել է երախտագետ ունկնդիրներին պատմելու, թե աղջիկն ինչպես էր կախվում իր վզից, իսկ ինքը նրան հեռու է հրել: Կամ էլ բոլոր տղամարդկանց բացատրում է «կանանց ճիշտ էությունը»: Իսկ աղջիկը քնքշանքով մոտեցել է տղային, բայց տղան մի կողմ է քաշվել… Եվ կեցցե  խորը ֆրուստրացիան, մտորումների օվկիանոսները եւ ինքնագնահատականի անվերջ նվազումը:

Վշտից խմել

Աղջիկը խմում է, խմում, եւ այնուամենայնիվ, վերահսկում է իրեն, զզվելի է: Երակներովդ արդեն լամբրուկսո է հոսում, իսկ դու դեռ ոչ մի բաժակ չես ջարդել (էլ չասած` մռութների մասին), եւ զուգարանում ձեռքերդ ես լվանում եւ դիմահարդարումդ ես կարգի բերում ամենավերջին լեդիի նման: Այդ պատճառով աղջիկները հարյուր անգամ ավելի շատ փող են ծախսում հոգեվերլուծողների վրա, քան տղաները: Վերջիններիս մոտ ենթագիտակցությունը բացվում է ամբողջ ծավալով եւ ուժով երկու-երեք սեանսի արդյունքում, իսկ մեզ մոտ` ութսուն սեանսի…  

Ամուսնալուծվել

Ամուսնացել էիք, իսկ հիմա փոխադարձ համաձայնությամբ բաժանվում եք: Բայց ոչ: Տղամարդը, ինքդ ես հասկանում, արծիվ է: Իսկ դու` բաժանված կին, եւ այլն: Ու անվերջ լաց ես լինում պատուհանի մոտ: Պարտավոր ես: Այդ տատիկա-կրպակային հոգեբանությունը հանկարծ հայտնաբերվում է ոչ միայն կրպակների տատիկների մոտ: Այն հոսում է քո հարազատներից, ծորում է ընկերուհիներիցդ եւ երբեմն առկայծում է հայելում քո սեփական արտացոլման աչքերում: 

Իմիջիայլոց, այստեղ, թվում է, որսացել ենք գլխավոր սկզբունքը. դժվար է աղջիկ լինելը, երբ դու քեզ հիպնոսացնում ես կյանքի «չէ որ դու աղջիկ ես» կանոններով:

Աղբյուրը` pics.ru



© NEWS.am STYLE