Հայտնի ռեփեր Թորի Լանեզի համերգն ավարտվել է անկարգություններով ու ոստիկանության հետ բախումով

12:33   29 մարտի, 2016

Կանադացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, պրոդյուսեր, ռեժիսոր ու դիզայներ Դեյսթար Փեթերսոնը, որը ավելի հայտնի է իր բեմական կեղծանունով՝ Թորի Լանեզ, հանգստյան օրերին համերգ էր տալիս Միդլենդում (Թեքսաս):

Սկզբում ամեն ինչ հանգիստ էր, բայց հետո ոգեւորված ռեփերը չգիտես ինչու անսպասելիորեն իր ֆանատներին կոչ է արել ավիրել ակումբը, որտեղ ինքը ելույթ էր ունենում:

«Եկեք այստեղ ամեն ինչ տակնուվրա անենք»,- բղավել է երգիչը, որից հետո ամբոխին այլեւս անհնար էր կանգնեցնել: Անվտանգության աշխատակիցները ոստիկանություն են կանչել, որի հետ բախումներ են սկսվել: Բազմաթիվ մարդիկ են կալանավորվել:

Ակումբի տերերը որոշել են ռեփերին դատի տալ:

 

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE