Ինգուշ միլիարդատիրոջ որդու հարսանիքի ժամանակ հյուրերը զուգարանում 100 հազար եվրո արժողության մատանի են գտել

11:31   29 մարտի, 2016

Արդեն պատմել ենք այն մասին, որ շաբաթ երեկոյան «Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին ելույթ են ունեցել Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը (նրան հետո տեսել են Մոսկվայում գնումներ անելիս), Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասն ու Ալլա Պուգաչովան: Հետո նաեւ հայտնի են դարձել հատուկ այդ հանդիսության համար Մոսկվա ժամանած աստղերի հոնորարների չափերը: Ջենիֆեր Լոպեսի ելույթի համար Գուցերիեւների ընտանիքը մեկ միլիոն եվրո է վճարել: Մեկուկես միլիոն եվրո էլ Սթինգն է ստացել, իսկ Էնրիկե Իգլեսիասը հարսանիքին երգել է 500 հազար եվրոյով: Ամենաքիչը ստացել է Ալլա Պուգաչովան. Պրիմադոննան բեմ է դուրս եկել 300 հազար եվրոյով:

«Дни» գրում է, որ հարսանիքի ժամանակ հյուրերը զուգարանում մի մատանի են գտել, որը 100 հազար եվրո արժե: Մատանու տիրոջը դեռ չեն գտել: Ուշագրավ է, որ մատանին փոխանցվել է անվտանգության ծառայությանը: Հյուրերից մեկն էլ Valentino պայուսակ էր մոռացել՝ 100 հազար ռուբլի արժողությամբ:

Ի դեպ, ինգուշների ավանդույթներով՝ հարսանեկան արարողությունը կարող է տեւել մեկ շաբաթ, այնպես որ եւս մեկ տոնական օր Գուցերիեւները մտադիր են նշել նեղ շրջանակով Լոնդոնում:

Ճիշտ է, այնտեղ արդեն ոչ թե 600 հյուր կհավաքվի, այլ երիտասարդների հարազատներն ու ամենամտերիմ ընկերները: Հավանաբար այդ փակ ու մասշտաբներով ավելի համեստ միջոցառման ժամանակ ելույթ կունենան Բեյոնսեն ու Էլթոն Ջոնը:

 



© NEWS.am STYLE