00:22 29 մարտի, 2016Էրոս Ռամազոտտին չեղյալ է հայտարարել իր համաշխարհային Perfetto տուրնեի համերգները Ռուսաստանում, Հայաստանում և Էստոնիայում։ Հայաստանում համերգը պետք է կայանար ապրիլի վերջին։
Ինչպես հայտարարում է ТАСС-ը, կազմակերպիչները խորապես զղջում են, որ մարտի 26 Մինսկում անցկացրած համերգից հետո ստիպված են Էստոնիայի, Հայաստանի և Ռուսաստանի շոուները չեղյալ հայտարարել՝ ռուսաստանյան «Глобальные коммуникации» ՍՊԸ-ի կողմից պայմանագրային պայմանավորվածությունների խախտման պատճառով։
Ինչպես նշում է պրոդյուսերական ընկերությունը, ռուսաստանյան կազմակերպիչը «բազմիցս խախտել է համաձայնեցված ֆինանսական պայմանավորվածությունները, որոնք նախատեսված էին Ռամազոտտիի շոուն միջազգային բարձր մակարդակով անցկացնելու ծախսերի համար»։
«Մենք սպասում էինք մինչև վերջին պահը, երբ դեռ հնարավոր էր հասցնել ապահովել ամենաբարձր որակի շոուն, ինչպես և նախատեսել էինք, սակայն մենք մինչև հիմա դեռ չենք ստացել հաջորդ շոուների գումարները»,- նշված է հայտարարության մեջ։
Պրոդյուսերները իրավունք են վերապահում դատի տալ ռուսական կազմակերպիչներին։
«Глобальные коммуникации» ընկերության մեկնաբանությունները ստանալ չհաջողվեց