Իրինա Շեյքը, Նաոմի Քեմփբելը եւ ուրիշներ՝ Ռիհաննայի համերգին Նյու Յորքում

14:24   29 մարտի, 2016

Գաղտնիք չէ, որ Ռիհաննան հիմա ANTI World tour հյուրախաղերում է՝ իր ANTI նոր ալբոմը գովազդելու նպատակով:

28-ամյա հանրահայտ երգչուհին հանգստյան օրերին ուրախացրել է իր ելույթով Նյու Յորքի Barclays Center կենտրոնում:

Համերգի ժամանակ տեսել են նաեւ Իրինա Շեյքին (առանց Բրեդլի Քուփերի), Նաոմի Քեմփբելին եւ այլ աստղերի: 

Իրինան ու Ռիկարդո Տիշի

Նաոմին ու Ռիկարդո Տիշին

Հիշեցնենք, որ շրջագայությունը մեկնարկել է մարտի 12-ին Ջեքսոնվիլում, որից հետո Ռիհաննան իր երգերն է կատարել մի շարք քաղաքներում՝ այդ թվում արեւոտ Մայամիում: 


Ջոնաթան Չեբան 

 

Դեւիդ Բլեյն եւ Ջեյդեն Սմիթ

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Famefly.net, Splash



© NEWS.am STYLE