Ինգուշ միլիարդատիրոջ որդու հարսանիքից հետո մոսկովյան ռեստորանում «մաքրություն» են կազմակերպել

17:12   29 մարտի, 2016

Ինգուշ միլիարդատիրոջ որդու հարսանիքից հետո մոսկովյան ռեստորանում «մաքրություն» են կազմակերպել:

Արդեն պատմել ենք այն մասին, որ շաբաթ երեկոյան «Ռուսնավթի» համասեփականատեր Միխայիլ Գուցերիեւի որդու՝ Սաիդ Գուցերիեւի հարսանիքին ելույթ են ունեցել Սթինգը, Ջենիֆեր Լոպեսը (նրան հետո տեսել են Մոսկվայում գնումներ անելիս), Պատրիսիա Կաասը, Էնրիկե Իգլեսիասն ու Ալլա Պուգաչովան:

Արդեն հայտնի են դարձել հատուկ այդ հանդիսության համար Մոսկվա ժամանած աստղերի հոնորարների չափերը: Ջենիֆեր Լոպեսի ելույթի համար Գուցերիեւների ընտանիքը մեկ միլիոն եվրո է վճարել: Մեկուկես միլիոն եվրո էլ Սթինգն է ստացել, իսկ Էնրիկե Իգլեսիասը հարսանիքին երգել է 500 հազար եվրոյով: Ամենաքիչը ստացել է Ալլա Պուգաչովան. Պրիմադոննան բեմ է դուրս եկել 300 հազար եվրոյով:

Հարսանիքին Միխայիլ Գուցերիեւը 300 զարդատուփ է նվիրել՝ 50 մլն ռուբլի ընդհանուր արժողությամբ: Հանդիսությանը մասնակցած յուրաքանչյուր ընտանիք տուն է գնացել՝ թանկարժեք մետաղից ու մալախիտից պատրաստված ու  լեռնային բյուրեղներով ու Swarovski քարերով զարդարված շքեղ զարդատուփով: 

Հետո նաև հայտնեցին, որ հարսանիքի ժամանակ հյուրերը զուգարանում 100 հազար եվրո արժողության մատանի, նաև պայուսակ էին գտել:

«Комсомольская правда» գրում է, որ հյուրերն այնքան էին զվարճացել միլիարդատիրոջ որդու հարսանիքին, որ իրենց թանկարժեք իրերն այնտեղ էին մոռացել: Սակայն մատանու, նաև Valentino պայուսակի մասին տեղեկությունը հերքել էին: Հաստատության աշխատակիցները շեշտել են, որ Գուցերիևների հարսանիքից հետո  միլիարդատիրոջ անվտանգության ծառայությունը ռեստորանում «մաքրություն» էր կազմակերպել ու  ոչ մի նման իր չէր գտել: 

«Մեզ ոչինչ չէին փոխանցել պահելու համար,- մեջբերում է ռեստորանի անվտանգության ծառայության ներկայացուցչին «Комсомольская правда» կայքը:Իսկ մոռացված իրեր գտնելու նպատակով «մաքրություն» կազմակերպողը Գուցերիևների անվտանգության ծառայությունն էր: Նրանք եկել էին կորած իրերը գտնելու, որոնեցին ու ամեն ինչ գտան: Բայց պայուսակ ու մատանի չկար: Իսկ ահա միլիարդատիրոջ հեռախոսն իրոք կորել էր: Այն գտան ու վերադարձրեցին»:

Ի դեպ Ինգուշների ավանդույթներով՝ հարսանեկան արարողությունը կարող է տեւել մեկ շաբաթ, այնպես որ եւս մեկ տոնական օր Գուցերիեւները մտադիր են նշել նեղ շրջանակով Լոնդոնում:

Ճիշտ է, այնտեղ արդեն ոչ թե 600 հյուր կհավաքվի, այլ երիտասարդների հարազատներն ու ամենամտերիմ ընկերները: Հավանաբար այդ փակ ու մասշտաբներով ավելի համեստ միջոցառման ժամանակ ելույթ կունենան Բեյոնսեն ու Էլթոն Ջոնը:

 



© NEWS.am STYLE