Երեկոն Ազատության հրապարակում (ֆոտո)

19:35   29 մարտի, 2016

Անկախ եղանակային պայմաններից՝ լինի ցուրտ, թե շոգ, անձրեւ, թե արեւ, միեւնույնն է, Ազատության հրապարակը միշտ մարդաշատ է: Երեխաները, երիտասարդներն ու մեծերը սիրում են գալ եւ իրենց երեկոյան ժամանցն անցկացնել քաղաքի կենտրոնում: Երեխաներն ու երիտասարդները հիմնականում իրենց ընկերների հետ հեծանիվ ու անվաչմուշկներ են քշում՝ փորձելով ժամանակն ավելի հետաքրքիր անցկացնել:

NEWS.am STYLE-ի լուսանկարիչը ֆիքսել է, թե ինչպես է անցնում երեկոն Ազատության հրապարակում:

Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE