Pininfarina՝ հզոր անուն դիզայնի աշխարհում (ֆոտո)

10:35   30 մարտի, 2016

Ավտոսիրահարների համար Pininfarina անունը բավականին կարեւոր ու ծանրակշիռ նշանակություն ունի, քանի որ այն միանգամից հիշեցնում է դիզայներական այս ընկերության եւ Ferrari համաշխարհային բրենդի համագործակցության մասին։ Իտալական Pininfarina-ն հիմնադրվել եւ իր հաստատուն քայլերն է արել դեռեւս 1930-ից:

1951-ին Պինինֆարինան հանդիպում է Էնցո Ֆերարիին եւ արդյունքում «ծնվում է» այս երկու ընկերությունների տասնամյակներ ձգվող համագործակցությունը։ 50-ականներից ի վեր հենց Pininfarina-ն է սկսում զբաղվել Ferrari-ի մոդելների դիզայնով։

Նշենք, որ արդեն վաղուց Pininfarina-ն ընդլայնել է իր շրջանակը, քանի որ մեքենաներից բացի, էլիտար, բարձրակարգ ապրելակերպի մասն են կազմում նաեւ օծանելիքը, ժամացույցը, գրիչը, աքսեսուարները եւ այլն։ Pininfarina-ն նաեւ իր խոսքն է ասել կահույքի դիզայնի ոլորտում, եւ նույնիսկ նախագծել է Յուվենտուսի մարզադաշտի նոր դիզայնը, որով անհնար է չհիանալ։



© NEWS.am STYLE