Կրքոտ Քայլի Ջեններն ու ռեփեր Թայգան՝ գովազդի նկարահանումներին

11:35   30 մարտի, 2016

Քայլի Ջենները նկարահանվում է նոր գովազդային հոլովակում, որտեղ նաեւ նրա սիրեցյալ ռեփեր Թայգան է մասնակցելու:

18-ամյա աղջիկը նկարահանվում է սեփական հավաքածուի շրթներկի գովազդում, ու պետք է նշել, որ առաջին անգամվա համար Քայլին փայլուն հաղթահարել է իր առաջադրանքը:

Քայլին ներկայանում է բավականին կրքոտ կերպարով եւ նրան ընկերակցում էին ոչ պակաս կրքոտ ընկերուհիներ:

Ըստ գովազդի սցենարի, Քայլին պետք է ինչ–որ պահի փողը օդում շաղ տա:

Իսկ երեկ Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը հյուրընկալել էին Քլոե Քարդաշյանի Kocktails with Khloe շոուին: Շոուի այդ դրվագը շուտով կցուցադրվի, բայց մինչ այդ աստղային զույգին տեսել են նկարահանումներից դուրս գալիս:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ AKM-GSI



© NEWS.am STYLE