Քլոե Քարդաշյանի ամուսին Լամար Օդոմին տեսել են բրենդի խմելիս մի քանի ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո

11:03   30 մարտի, 2016

Բոլորս էլ հիշում ենք, որ Նեւադայի անառականոցում բուռն արկածներից հետո Քլոե Քարդաշյանի ամուսնուն ՝ Լամար Օդոմին անգիտակից վիճակում էին գտել: Բասկետբոլիստը կոմայի մեջ էր ընկել կոկաինի ու վիագրայի չափաբաժնի գերադոզավորումից ու մի քանի ամիս հիվանդանոցում էր անցկացրել:

Վերջերս նա ըստ երեւույթին սկսել է իրեն լավ զգալ, քանի որ Լամարը ներկա էր Նյու Յորքում Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քանյե Ուեսթի ցուցադրությանը:

Իսկ երեկ բասկետբոլիստին տեսել են նաեւ Քլոե Քարդաշյանի ու Քորթնիի երեխաների հետ եկեղեցի մտնելիս:

Բայց պարզվում է մինչ այդ Լամարին բռնացրել էին ընկերների հետ բարում, որտեղ նա բրենդի էր խմում՝ չնայած բժիշկները խստիվ արգելել են խմիչք օգտագործել:

Աղբյուր ՝ TMZ

Լուսանկարներ ՝ AKM-GSI, Xposure



© NEWS.am STYLE