Ինչպես է Ջենիֆեր Լոպեսը «գայթակղել» Լեոնարդո դի Կապրիոյին. երգչուհին «Ավտոմոբիլային կարաոկե» հաղորդման հյուրն էր

09:53   30 մարտի, 2016

«Ավտոմոբիլային կարաոկե» հանրահայտ շոուի հաղորդավար Ջեյմս Քորդենը արդեն մեզ ուրախացրել է իր շոուին Էլթոն Ջոնի, Սիայի, Ջասթին Բիբերի ու Ադելի մասնակցությամբ:

Իսկ հիմա Ջեյմսի «զոհն» է դարձել հիասքանչ Ջեյ Լոն: Հաղորդավարն ու երգչուհին միասին կատարել են Լոպեսի հիթերից՝ Love Don’t Cost a Thing, Booty, Jenny From the Block եւ On the Floor:

Քորդենը նաեւ Ջեյ Լոյին հարցրել է արդյոք նա սիլիկոն է օգտագործել իր հետույքը մեծացնելու համար, ինչին երգչուհին պատասխանել է՝ ոչ:

Ջեյմսը նաեւ որոշել է կատակել երգչուհու հեռախոսով` նրա հեռաախոսահամարից «սմս»-ներ ուղարկելով Լեոնարդո դի Կապրիոյին, ու նրան հրավիրելով երեկոն միասին անցկացնել, իսկ  Դի Կապրիոն միանգամից կուլ էր տվել խայծն ու համաձայնել:



© NEWS.am STYLE