Քանյե Ուեսթը, Ադելը, Ջեյ Զին երգել են Բեյոնսեի հետ. երգչուհին վաղը իր նոր ալբոմը կներկայացնի

18:07   31 մարտի, 2016

Ինչպես միշտ անսպասելի, բայց հաճելի: Hollywood Life-ը գրում է, որ վաղը վաճառքում կհայտնվի Բեյոնսեի նոր ալբոմը, որտեղ կան նաեւ Քանյե Ուեսթի, Ջեյ Զիի, Ադելի, Nicki Minaj-ի ու Մրայահ Քերիի անունները:

Այս նորությունը տարածման աղբյուրն է դարձել նոր ալբոմի թողարկման մասին մամուլի հաղորդագրության լուսանկարը: Բայց բանն այն է, որ լուսանկարում «թողարկման օրը» տողում ապրիլի 1-ն է նշված՝ այսինքն Ծիծաղի օրը:

Այնպես որ ֆանատներն առաջվա պես անտեղյակ են՝ իրոք թողարկումը կկայանա, թե՞ դա ապրիլմեկյան կատակ է:



© NEWS.am STYLE