Բեյոնսեն ներկայացրել է Ivy Park հագուստի հավաքածուն

11:32   1 ապրիլի, 2016

Բեյոնսեն ներկայացրել է Ivy Park հագուստի հավաքածուն: 34-ամյա երգչուհին ներկայացրել է երկու րոպե տեւողությամբ գովազդային տեսահոլովակ: Հագուստը թե՛ խանութներում, թե՛ օնլայն վաճառքում կհայտնվի ապրիլի 14-ին:

Նշենք, որ երեկ լուրեր տարածվեցին, որ այսօր երգչուհին պետք է ներկայացնի իր նոր ալբոմը, որտեղ հիշատակված են նաեւ Քանյե Ուեսթի, Ջեյ Զիի, Ադելի, Nicki Minaj -ի ու Մըրայա Քերիի անունները:

Այս լուրը տարածվել էր երգչուհու նոր ալբոմի մամուլի հաղորդագրության լուսանկարի պատճառով: Բայց բանն այն է, որ լուսանկարում «Թողարկման օր» տողում նշված էր ապրիլի 1-ը՝ Ծիծաղի օրը:

Այնպես որ ֆանատները դեռ չգիտեն՝ իրո՞ք ալբոմը կթողարկվի, թե՞ դա ապրիլմեկյան կատակ էր:



© NEWS.am STYLE