Էմբեր Ռոուզին մեղադրել են Քիմ Քարդաշյանի սմայլիկները գողանալու մեջ

11:02   1 ապրիլի, 2016

Քիմ Քարդաշյանի սմայլիկները համացանցում մեծ պահանջարկ են վայելում: Ըստ երեւույթին դրանց հաջողությունը ոչ մեկին հանգիստ չի տալիս: Էմբեր Ռոուզը, որը վերջերս է հաշտվել Քիմ Քարդաշյանի հետ, որոշել է սեփական սմայլիկները թողարկել:

Համացանցում միանգամից սկսել են քննարկել նոր սմայլիկները: Քիմի ֆանատները վստահեցնում են, որ Էմբերը պարզապես գողացել է Քիմի մտահղացումը:

Ավելի վաղ Էմբերը արտահայտվել էր նաեւ Քիմի մերկ սելֆիների մասին.

«Քիմ, ես քեզ այդքան էլ լավ չեմ ճանաչում, բայց ինչպես գիտես, ես ֆեմինիստ եմ ու հասկանում եմ, թե ինչ ես ասում: Այլասերվածության մեջ հանդիմանությունները ու ծաղրանքները բոլորովին էլ զվարճալի չեն, դրանք դաժան են ու ցավ են պատճառում: Մենք՝ կանայք, դրա հետ բախվում ենք ամեն օր, ու ես երջանիկ եմ, որ դու բացահայտ խոսում ես այդ մասին»:

Աղբյուր՝ TMZ



© NEWS.am STYLE