Կրքոտ Քայլի Ջենների առաջին գովազդային տեսահոլովակը «պայթեցրել է» Youtube–ը

14:05   1 ապրիլի, 2016

Պետք չէ դժգոհել «պայթեցնել» բառից, քանի որ փաստը մնում է փաստ՝ դեռ նոր էր Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը հասցրել Youtube –ում հրապարակել իր շրթներկի առաջին գովազդային տեսահոլովակը՝ այն արդեն հսկայական քանակության դիտումներ է հավաքել: Դեռ 24 ժամ էլ չէր անցել դրա հրապարակումից, եւ արդեն մեկ միլիոն դիտում կար, ինչը գովազդային տեսահոլովակի համար հրաշալի ցուցանիշ է:


Տեսահոլովակի մասին մենք մի քանի օր առաջ ենք գրել, երբ պապարացիները Քայլիին ու նրա բոյֆրենդ Թայգային տեսել էին նկարահաանումների ժամանակ: Ոչ ոք չէր ակնկալում որ տեսահոլովակը այսքան արագ կնկարեն ու կմոնտաժեն:

Տեսահոլովակը նկարահանել է հայտնի կլիպմեյքեր Քոլին Թիլլին, որը նաեւ Նիկի Մինաժի Anaconda, Էնրիկե Իգլեսիասի I'm A Freak ու շատ այլ տեսահոլովակների հեղինակն է, այդ թվում Սիարայի, Ռիտա Օրայի, 50 Cent-ի, Քրիս Բրաունի, Ջասթին Բիբերի ու Քայլի Ջենների բոյֆրենդի՝ ռեփեր Թայգայի համար:

Նշենք, որ 18-ամյա Քայլին հիմա զբաղված է կոսմետիկայի վաճառքի բիզնեսով՝ սկզբում նա ներկայացրել էր իր շրթներկի հավաքածուն, որը մեծ հաջողություն ունի դեռահաս աղջիկների շրջանում, իսկ հիմա էլ իր բյութի բրենդով Ջենները շրթերի փայլերի շարք է թողարկել:

Հարց է ծագում, ի՞նչ կարիք կա այդքան գումար ծախսել մի տեսահոլովակի վրա, որը չափից շատ է հիշեցնում Ռիհաննայի Bitch better have my money երգի տեսահոլովակը:



© NEWS.am STYLE