Ինչպե՞ս թատրոնի աշխատակիցները խաբեցին Անահիտ Կիրակոսյանին

14:31   1 ապրիլի, 2016

Ապրիլի 1-ը Հայաստանում հայտնի է, որպես ստելու օր: Այսօր շատերս ենք դառնում ստերի զոհ կամ ինքներս ենք փորձում ինչ-որ մեկին մոլորության մեջ գցել երբեմն անմեղ, երբեմն էլ դաժան ստերով:

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը խոստովանում է, որ իրեն խաբելը հեշտ է, իսկ ինքը, հաճախ, մոռանում է օրվա խորհուրդի մասին.

«Անդադար տրամադրվում եմ, որ հիշեմ, որ խաբելու օրն է, բայց մոռանում եմ: Իրավիճակներն այնքան լուրջ են մտածվում, որ հավատում եմ, իսկ ինքս մոռանում եմ խաբել: Չեմ հիշում, որ երբեւէ հետաքրքիր սուտ հորինած լինեմ»,-ասում է դերասանուհին, որը NEWS.am STYLE-ի հետ կիսվեց ապրիլի 1-ի պատմություններից մեկով.

«Մի տարի թատրոնից զանգահարեցին եւ ասացին, որ հենց այդ օրը մեր ներկայացումն է, որտեղ ես եւս պետք է խաղայի: Շտապ գնացի թատրոն, փոխեցի հագուստս, դուրս եկա հանդերձարանից ու հասկացա, որ թատրոնում միայն ես եւ պահակն ենք»,-ժպիտով հիշում է դերասանուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Անահիտ Կիրակոսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE