Սուպերմոդել Էմիլի Ռատաժկովսկին նկարահանվում է Դիմա Բիլանի նոր տեսահոլովակում, որի պրոդյուսերը Սեմ Հարությունյանն է

17:12   1 ապրիլի, 2016

Մոդել Էմիլի Ռատաժկովսկին երեկ մեզ ուրախացրել է Քիմ Քարդաշյանի հետ մերկ սելֆիով: Եվ մինչ համացանցը բուռն քննարկում է Քիմի ու 24-ամյա մոդելի նոր լուսանկարը, Էմիլին նկարահանվում է նոր տեսահոլովակում: Եվ ի՞նչ եք կարծում ՝ ո՞ւմ տեսահոլովակում:

Վերջերս Երեւանում փայլուն համերգ տված Դիմա Բիլանի:

Ռուս կատարողը իր նոր Неделимые երգի համար տեսահոլովակ է նկարահանում Լոս Անջելեսում:

Դիման իր Instagram–ում հրապարակել է լուսանկար Ռատաժկովսկու հետ:

Տեսահոլովակի նկարահանման թիմը պակաս աստղային չէ։ Արդյունքի համար պատասխանատու են ոչ ավել ոչ պակաս հոլիվուդյան հանրահայտ պրոդյուսեր Սեմ Հարությունյանն ու Դեւիդ Մուշգեյնը ՝ ամերիկացի գովազդային ոը ֆեշն լուսանկարիչ:

Երգի բառերը գրել է Միխայիլ Գուցերիեւը, նույն ինքը՝ ինգուշ միլիարդատերը, որի որդու հարսանիքին երգել են Ջեյ Լոն, Սթինգը, Էնրիկե Իգլեսիասն ու Պատրիսիա Կաասը:

Աղբյուրը՝  «Сплетник»



© NEWS.am STYLE