Արտասահմանցի հայտնի էքստրեմալները Հայաստան են այցելել. վերելք Արագած

21:03   1 ապրիլի, 2016

Էքստրիմի սիրահարների հայտնի խումբը` Նեյլ Ուիլլմանը (Նոր Զելանդիա), Ռոման Ռորմոզերը (Ավստրիա), Թոմ Լեյթները (Գերմանիա) եւ Ֆաբիան Լենչը (Ավստրիա), իրենց «քարավանով» (հատուկ բեռնատարով) երկար ուղեւորություն են մեկնարկել՝ դրա վերաբերյալ տեսանյութ հրապարակելով Youtube-ի RedBull ալիքում:

Խումբը ճանապարհորդությունը սկսել է Ավստրիայից` հասնելով մինչեւ թուրքական Տրապիզոն, որտեղից տղաները մեկնել են Վրաստան, այցելել են Իրան եւ Թուրքիա: 

Հայաստանում

«Աշխարհը գիրք է, ով չի ճամփորդում, կարդում է միայն մի էջը», - հայտնում է տղաներից մեկը` Ֆաբիան Լենչը: 

Էքստրեմալները բարձրացել են Արագած: 

«Մեր ուղեւորությունը  միայն լեռ բարձրանալը չէ, մենք մեզ համար նոր մշակույթ եւ մարդկանց ենք բացահայտում: Դահուկահետքն ընդամենը մարդկանց համար ընդհանուր լեզու է, որը մեզ միավորել է Հայաստանում»,- ասում է Ֆաբիանը:



© NEWS.am STYLE