Քիմ Քարդաշյանը՝ իր եւ Քայլի Ջեների վատ հարաբերությունների մասին

16:07   2 ապրիլի, 2016

Անկեղծ ասած՝ մենք բացասական ոչինչ չենք նկատում Քիմ Քարդաշյանի եւ Քայլի Ջեների հարաբերություններում, սակայն մամուլում լուրեր են պտտվում, որ քույրերի «ջրերը մի առվով չի հոսում»:

Հենց այդ պատճառով Քիմը որոշել է մեկնաբանել իրավիճակը եւ իր kimkardashianwest կայքում շտապել է հայտարարել, որ իր եւ Քայլիի հարաբերություններում նախանձը տեղ չունի.

«Քայլին եւ ես մշտապես ծիծաղում ենք այդ ամենի վրա: Մարդիկ մշտապես ցանկանում են լարվածություն տեսնել մեր միջեւ՝ մտածելով, որ մեր կարիերաները միանման են: Շատ զարմանալի է, քանզի իմ եւ իմ քրոջ բիզնեսները շատ տարբեր են: Նա ինձնից է շատ բաներ սովորում, ես՝ նրանից: Մենք շատ մտերիմ ենք եւ այդ բամբասանքներն ուղղակի ծիծաղելի են»,- գրել է Քիմը:

«Կարծում եմ՝ մարդիկ մոռանում են, որ մենք քույրեր ենք, ոչ թե մրցակիցներ: Մենք լրիվ տարբեր մարդիկ ենք: Քիմը ոգեշնչում է ինձ, եւ հենց նա է իմ ամենամեծ ներշնչանքի աղբյուրը: Ես հետեւում եմ իմ քրոջը. զարմանալի ոչինչ չկա: Մենք շատ ենք սիրում իրար»,- իր հերթին գրել է Քայլին:

 



© NEWS.am STYLE