Մելանի Գրիֆիտի դիետան

19:12   12 ապրիլի, 2016

Հայտնի դերասանուհի Մելանի Գրիֆիտին հաջողվել է մի քանի ամսում 12 կգ նիհարել ծովամթերքի շնորհիվ: 58-ամյա դերասանուհին շատ լավ տեսք ունի եւ դա մեծամասամբ իր սննդակարգի շնորհիվ: 

Ծովամթերքը անհամեմատ ավելի քիչ կալորիա է պարունակում, քան միսը:  Եւ եթե բացառեք քաղցրը, խմորեղենը եւ ճարպոտ սոուսները, անպայման կնիհարեք: Այս սննդակարգի հիմնական առավելությունը ծովամթերքի բացառիկ համն է: Սակայն ծովամթերքի արժեքի պատճառով այս սննդակարգը մատչելի չէ յուրաքանչյուրին: Այդ դեպքում հնարավոր է այն ձկով փոխարինել` ոչ ճարպոտ տեսակներում կալորիաները շատ քիչ են, իսկ գինը լիովին ընդունելի է: Եվ նույնիսկ ճարպոտ ձուկը (որի ճարպերը, իմիջիայլոց, շատ օգտակար են առողջության համար) ավելի քիչ կալորիաներ է պարունակում, քան կարմիր միսը: Եթե դուք ձկից եւ ծովամթերքից ալերգիա ունեք, ստիպված կլինեք բավարարվել հավի ֆիլեով: 

Օրվա համար օրինակելի ճաշացանկ.

Նախաճաշ. կես թուրինջ (կամ այլ միրգ), ամբողջական ցորենի փաթիլներ՝ ոչ յուղալի կաթով:

Ճաշ. մանր ծովախեցգետին, թարմ մրգերից աղցան, որի վրա կիտրոնի հյութ, պղպեղ եւ մեկ թ.գ. ձիթապտղի յուղ են քամել: 

Ընթրիք. Ծովախեցգետնի թարմ միս, ծովային կակղամորթներ, առանց ձիթայուղի աղցան, խորոված կես կարտոֆիլ: 

Աղբյուրը` Dieta.ru



© NEWS.am STYLE