Ադամ Լիվայնը ցուցադրել է Բեհաթի Փրինսլուի լողազգեստով լուսանկարը

12:32   4 ապրիլի, 2016

36-ամյա Ադամ Լիվայնն ու 26-ամյա Բեհաթի Փրինսլուն նշանադրվել են 2013-ին, իսկ մեկ տարի անց ամուսնացել Մեքսիկայում: 2016-ի մարտին հայտնի դարձավ, որ սուպերմոդելը սպասում է իր առաջնեկին:

Այժմ Լիվայնը ցուցադրել է կնոջ լողազգեստով լուսանկարը, որում երեւում է նրա կլորիկ փորիկը:

Լուսանկարում Victoria's Secret-ի մոդելը կարմիր լողազգեստով է, իսկ գլխարկի վրա գրված է բասկետբոլի ամերիկյան Los Angeles Lakers թիմի անունը.

«Lakers-ի իմ ամենասիրելի երկու երկրպագուները»,- Twitter-ում գրել է Ադամը: 



© NEWS.am STYLE