Աղոթենք Հայաստանի համար․ Քլոե Քարդաշյանի գրառումը սահմանային դեպքերի մասին

23:44   4 ապրիլի, 2016

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդի ձեռնարկած բացահայտ հարձակողական գործողությունները հուզում են աշխարհասփյուռ հայերին։ Շատ հայտնիներ արդեն իրենց կարծիքն են արտահայտել սահմանային լարվածության մասին եւ սկսել են միանալ Ադրբեջանի դեմ ակցիային։ Իր աղոթքներ է հայտնել նաեւ ամերիկյան հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը․

«Աղոթենք Հայաստանի համար: Աղոթենք խաղաղության համար։ Աղոթենք աշխարհի համար։ Թող Աստված լսի մեր աղոթքները»,- Facebook- ում գրել է Քլոեն։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի գիշերը Ադրբեջանի Զինված ուժերը շարունակել են հրետակոծել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը եւ մոտակա հայկական բնակավայրերը։ Մարտերը շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով։



© NEWS.am STYLE