Քիմն Instagram-ում Հայոց բանակի հաղթական տանկերի ու ուղղաթիռների նկար է հրապարակել

03:07   5 ապրիլի, 2016

Ադրբեջանի կողմից Ղարաբաղի նկատմամբ իրականացրած ագրեսիան գնալով լայն արձագանք է գտնում Սփյուռքի աստղերի շրջանում:

Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հայոց բանակի հաղթական նկար է տեղադրել, տանկով ու ուղղաթիռներով, նշելով «Աղոթում եմ Հայաստանում գտնվողների եւ աշխարհի բոլոր մարդկանց համար»:

Հատկանշական է, որ կարճ ժամանակում նկարի տակ հայտնվել են ադրբեջանցի կիբերոհմակի ներկայացուցիչների բյուրավոր մեկնաբանությունները, որոնք սակայն փոքրամասնություն են կազմում, քանի որ Քիմի Instagram-ի հետեւորդների թիվը բոլոր ադրբեջանցիներին մի քանի անգամ գերազանցում է, ավելի ստույգ այն 66 մլն է: Այնպես որ ադրբեջանական քարոզչամեքենայի գեներացրած օգտատերերը <անհարմար> իրավիճակում են հայտնվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս թեմային անդրադարձել էր Քիմի քույրերը՝ Քորթնին ու Քլոեն:



© NEWS.am STYLE