Հայոց բանակը մեծ սիրտ ունի եւ պայքարում է մեր պատմական տարածքի` Արցախի համար. Հոլիվուդյան դերասան Մարկո Խան

14:01   5 ապրիլի, 2016

Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակի պատճառով մտահոգվում են ոչ միայն Հայատանում ապրող, այլեւ սփյուռքում բնակվող հայերը: Մեր հայտնի հայրենակիցներից շատերը` Քլոե, Քորթնի, Քիմ Քարդաշյանները, ֆրանսիացի երգչուհի Էլեն Սեգարան, ամերիկյան FOX 11 TV-ի հաղորդավարուհի Արաքայա Կարապետյանը, ամերիկյան Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն արդեն հասցրել են իրենց աջակցությամբ եւ աղոթքներով միանալ հայ ժողովրդին: Նրանց թվում է նաեւ Հոլիվուդում հայտնի հայ դերասան Մարկո Խանը, որը Facebook-ի իր էջում հանդես է եկել գրառմամբ.

«Իմ հայրենակից եղբայրներն ու քույրերը, զինվորները պայքարում են Ադրբեջանի առավել զինված եւ ագրեսիվ զորքերի դեմ, որոնք կռվում են մի բանի համար, որն իրենց չի պատկանում…Բայց ադրբեջանցիները չեն հասկանում, որ Հայոց բանակը մեծ սիրտ ունի եւ կռվում է հանուն մեր պատմական տարածքի` Արցախի համար: Կեցցեն իմ եղբայրներն ու քույրերը, որոնք պայքարում են Ադրբեջանի ղեկավարի գլխավորած այդ ագրեսիվ զորքի դեմ: Դիկտատոր, որը խեղդվում է իր սեփական երկրի հարստության մեջ եվ այս պատերազմն օգտագործում է, որպեսզի թաքցնի իր եւ իր ընտանիքի գողությունը, որն արվել է իրենց սեփական ժողովրդից: ԱՄՆ-ն այդ մարդասպանին ոչինչ չպետք է պարգեւի:

Աստված ձեզ պահապան»,-գրել է Խանը:



© NEWS.am STYLE