Մտահոգվում եմ իմ հայ եղբայրների եւ քույրերի համար․ ամերիկյան Reddit-ի հիմնադիր

13:09   5 ապրիլի, 2016

Ամերիկյան Reddit կայքի համահիմնադիր, IT ոլորտի ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Ալեքսիս Օհանյանը, միանալով Քարդաշյան քույրերինԷլեն Սեգարային եւ շատ այլ հայտնիների, իր աջակցությունն ու մտահոգությունն է հայտնել վերջին օրերին սահմանային լարվածության վերաբերյալ։ Աշխարհի ամենաշատ այցելու ունեցող կայքերից մեկի հիմադիր Օհանյանը ժամեր առաջ նոր գրառում է կատարել Facebook-յան իր էջում՝ հիշատակելով նաեւ Հայոց ցեղասպանությունը․

«Մտահոգվում եմ Հայաստանում իմ բոլոր եղբայրների եւ քույրերի համար։ Թող որ խաղաղություն լինի։

Տեսարան, որը ժամանակին Հայաստանն էր, բայց այժմ Թուրքիան։ Այս լուսանկարը արել եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ընթացքում իմ վերջին ճանապարհորդության ժամանակ՝ 2015-ի ապրիլին»,- գրել է Օհանյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը ապրիլի 1 լույս 2 գիշերը ղարաբաղաադրբեջանական ողջ շփման գծի երկայնքով խախտել է հրադադարը ու անցել հարձակողական գործողությունների: Ի դեպ, «հարձակումներ են» լինում նաեւ տեղեկատվական դաշտում։ Ապրիլի 4-ին Monte Melkonyan Cyber Army խմբի անդամները կոտրել են ադրբեջանական ցանցը եւ համացանցում տեղադրել Ադրբեջանի 25 հազար զինվորականների տվյալները:



© NEWS.am STYLE